02/09/2024 17:27
Ալիևն ու կինը օկուպացված Քարվաճառում էին․ Դադիվանք են մտել
Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու նրա կինը՝ Մեհրիբան Ալիևան հ օկուպացված Արցախի Քարվաճառի շրջան են այցելել, Դադիվանքի վանական համալիր մտել։
Այցի մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Հայկական պատմամշակութային ժառանգության անբաժանելի մաս հանդիսացող Դադիվանքը ներկայացվում է որպես «Խուդավենգ՝ աղվանական եկեղեցի»։
Ակնհայտ է, որ Ադրրբեջանի նախագահը դիտմամբ է սեպտեմբերի 2-ը՝ Արցախի Հանրապետության անկախության օրը ընտրել այս այցի համար։