02/09/2024 23:32
Իրենց ներկայությամբ իսկ պղծել են մեր սրբավայրը, մեր պատիվն ու արժանապատվությունը․ Լուսանկարը միգուցե սթափեցնող լինի տարատեսակ «ֆեստիվառների», «կառնավալների» ֆոնին․ Վարդան Ոսկանյան
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանն անդրադարձել է Ալիևների՝ օկուպացված Քարվաճառ ու Դադիվանք վանական համալիր այցելելու փաստին։ Այս «այցելությունը», ակնհայտ է, դիտմամբ է կազմակերպվել սեպտեմբերի 2-ին՝ Արցախի Հանրապետության անկախության օրը։
«Այսօր Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխն իր ներկայությամբ իսկ պղծել է մեր սրբի մասունքները, մեր նախնիների քաղաքակրթական ջանքի արգասիքը, մեր իշխանուհու՝ «ի թուրքաց պատերազմին» զոհված որդու հիշատակին կառուցած մեր տաճարը, Քարվաճառն ազատագրած մեր հերոսների հիշատակը, մեր պատիվն ու արժանապատվությունը։
Սրա նկարը երբեք չէի տեղադրի, բայց միգուցե սթափեցնող լինի տարատեսակ «ֆեստիվառների» և այլ «կառնավալների» ֆոնին»,- գրել է Վարդան Ոսկանյանը։