02/09/2024 11:50
Արցախի կորուստը մեզ պետք է պայքարի մղի, անկախ նրանից, թե ներքին թշնամի իշխանությունն ինչ կասի. Բագրատ Սրբшզան
Արցախի կորուստն անպատվություն է մեզ համար, ինչը պետք է մղի պայքարի, անկախ նրանից, թե աշխարհը կամ այս ներքին թշնամի իշխանությունն ինչ կասի. Եռաբլուր պանթեոն այցին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Սրբազան շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
«Պատասխանատուն էլ, մեղավորն էլ, պատմության խարանն էլ, ներկայիս խարանն էլ, մեր գողացված կենսագրության խարանն էլ Նիկոլ Փաշինյան երևույթի ճակատին է»,-նշել է նա: