02/09/2024 13:55
Մենք այլևս լեգիտիմ իշխանություն չունենք և քանի այս մարդը կա, չի լինելու Արցախի հարցի լուծում, ՀՀ ինքնիշխանություն. Րաֆֆի Հովհաննիսյան
Եթե երբևէ Արցախի հարցը փակված համարվի, դա նշանակում է Հայաստանի Հանրապետության և ողջ հայության հայկական հարցը փակված է։ Դրա համար դա բացառվում է. Արցախի անկախության օրը Արցախի ներկայացուցչությունում լրագրողների հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ պետք է շարունակել պայքարը՝ ի հեճուկս բոլոր անհավանակությունների։
«Մենք այլևս իրավակարգ, լեգիտիմ իշխանություն չունենք և քանի այս մարդը կա, չի լինելու Արցախի հարցի լուծում, ՀՀ ինքնիշխանություն»,-ասաց նա։