02/09/2024 13:14
Արցախի վրա խաչ են քաշել ՀՀ իշխանությունները և նրանք հայ ժողովրդի բարոյական կյանքում տեղ չունեն. պետք է պայքարել. Օհանյան
Մեր արցախահայությունը երբեք չպետք է ընկճվի, ես շնորհավորում եմ Արցախի անկախության տոնի կապակցությամբ և ասում, որ երբեք ոչինչ կորսված չէ, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Նա կրկին շեշտեց՝ Արցախի էջը փակված չէ.«Պետք է հասկանանք, որ հակամարտությունն ավարտված չէ, Ադրբեջանի հանցագործությամբ անցած տարավա սեպտեմբերին հայաթափվեց Արցախը, տեղի է ունեցել ցեղասպանություն և հակամարտությունն ավելի է խորացել։ Պետք է պաշտպանել Արցախի սուբեյկտայնությունը՝ Արցախի բոլոր ինստիտուտները, կառավարման օբյեկտները պետէ է շարունակեն աշխատել։ Պայքարելն անհրաժեշտություն է և ովքեր այսօր անտեսում են Արցախը, Արցախի վրա խաչ են քաշել, դրանք ՀՀ իշխանություններն են և հայ ժողովրդի բարոյական կյանքում նրանք տեղ չունեն»։