02/09/2024 13:34
Ադրբեջանը, լինելով հանցագործ, ագրեսոր պետություն, ուզում է Հայաստանի ժողովրդի վզին փաթաթել ագրեսոր պետության նկատմամբ իրականացվող տարբեր պատժամիջոցներ. Օհանյան
ՀՀ իշխանությունները, եթե ամուր կառավարման համակարգ ունենային և իրենց տեղն ունենային՝ որպես ինքնիշխան պետություն, առաջինն իրենք պետք է արձագանքեին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հայտարարությանը, լրագրողներին ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Անդրադառնալով Հաջիևի հայտարարությանը՝ Օհանյանը շեշտեց՝ Ադրբեջանը թող զբաղվի իր ներքին հարցերով. «Ադրբեջանն իրավունք չունի զբաղվել հայության և Արցախի հարցերով։ Ադրբեջանը, լինելով հանցագործ, ագրեսոր պետություն, ուզում է Հայաստանի ժողովրդի վզին փաթաթել ագրեսոր պետության նկատմամբ իրականացվող տարբեր պատժամիջոցներ, դրանք բոլորը պետք է իրականացվեն Ադրբեջանի նկատմամբ»։
Հիշեցնենք` Հաջիևն ակնարկել էր, որ պետք է սահմանափակումներ կիրառվեն Հայաստանի զինված ուժերի նկատմամբ։