02/09/2024 21:59
«Еду как хочу». Երևանի փողոցներում քաոս է
Aysor.am-ի տեսախցիկը քիչ առաջ Երևանի կենտրոնում՝ Սահմանադրական դատարանի առջև ֆիքսել է, թե ինչպես է պետհամարանիշի փոխարեն «Еду как хочу» փակցված մեքենան, հատելով հոծ գիծը, կտրել հանդիպակաց եկող մեքենայի ընթացքը, շարժվել դեպի Դեմիրճյան փողոց։
Անվերջ խցանումները, անձրևաջրերից հետո առաջացող լճերն ու հսկողության բացակայությունը մայրաքաղաքի երթևեկությունը վերածել են իսկական քաոսի։