02/09/2024 18:41
Շվեյցարիան ու Ֆրանսիան զորավարժություններ կանցկացնեն
Շվեյցարիան, որը չեզոք երկրի կարգավիճակ ունի, ՆԱՏՕ-ի անդամ Ֆրանսիայի հետ կանցկացնի վարժանքներ, այդ մասին հայտնել է Շվեյցարիայի կառավարությունը՝ հստակեցնելով, որ Շվեյցարիայի ռազմաօդային ուժերը և Ֆրանսիայի ռազմածովային ուժերը համատեղ վարժանքները կանցկացնեն սեպտեմբերի 3-ին և 4-ին․ երկու երկրների օդային տարածքներում չորս շվեյցարական F/A-18 կործանիչները և Ֆրանսիայի ռազմածովային ուժերի չորդ Rafale կործանիչները համատեղ թռիչքներ կիրականացնեն։
«Ֆրանսիական կործանիչները, որոնք սովորաբար տեղակայված են Ֆրանսիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Լանդվիզիո ռազմածովային ավիաբազայում, մեկ գիշեր կանցկացնեն շվեյցարական Պայերն ավիաբազայում, որտեղ համատեղ վարժանքներ կանցկացվեն»,- նշված է հաղորդագրությունում։
Շվեյցարիայի և Ֆրանսիայի միջև համատեղ զորավարժություններն իրականացվում են երկկողմ համաձայնագրի հիման վրա, որը ստորագրվել է 2018 թվականին։ Համաձայնագրի նպատակ է հռչակվել պաշտպանական կարողությունների ամրապնդումը՝ միջազգային համագործակցության միջոցով։