02/09/2024 19:20
«Պայծառ ապագա է սպասվում»․ Լավրովը՝ Ռուսաստան-Իրան հարաբերությունների մասին
Ռուսաստանն ու Իրանը շատ շուտով կավարտեն համապարփակ միջպետական համաձայնագրի շուրջ աշխատանքները, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Շատ մոտ ապագայում մենք պետք է ավարտենք Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ գործընկերության մասին նոր միջպետական համաձայնագրի վերջնական նախապատրաստումը, և սա խորհրդանշական քայլ կլինի Իրանի նոր ղեկավարության հետ մեր հարաբերություններում»,- ասել է Լավրովը։
Նա նշել է նաև՝ Մոսկվան համոզված է՝ Իրանի նոր նախագահի, արտաքին գործերի նոր նախարարի հայտարարությունները Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների շարունակականության մասին արտացոլում են Իրանի նոր ղեկավարության անկեղծ մտադրությունն ու տրամադրվածությունը։
«Ռուսաստանի և Իրանի հարաբերությունները զարգանում են արագ տեմպերով, իրագործվում են բազմաթիվ երկկողմ նախագծեր։ Ապրանքաշրջանառության աճի և ներդրումների ծավալի մասին թվային ցուցանիշները դրա վկայությունն են, այդ ցուցանիշներն աճում են, այնպես որ, մենք պայծառ ապագա ունենք»,- հավելել է Լավրովը։