02/09/2024 12:11
Մեր աշակերտներն ու ուսանողները ապագայի առաջնորդներն են. Վահագն Խաչատուրյան
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ էհղել Գիտելիքի և դպրության օրվա առթիվ։
«Շնորհավորում եմ բոլորիս նոր ուսումնական տարվա մեկնարկի և Գիտելիքի օրվա առթիվ։ Այս օրվա խորհուրդը առանձնանում և կարևորվում է բոլորիս համար՝ որպես կրթության և գիտության նշանակության վերահաստատման պահ։
Գիտելիքը և կրթությունը մեր կյանքի կարևորագույն հենասյուներն են, որոնք օգնում են ձևավորել մեր հասարակությունը և կայացնել մեր պետությունը։ Այսօր, երբ արագընթաց կերպով փոփոխվող աշխարհում նոր հնարավորություններ և մարտահրավերներ են բացվում, առավել քան երբևէ կարևոր է, որ շարունակաբար ջանքեր գործադրենք մեր կրթական համակարգը զարգացնելու համար։
Մեր աշակերտներն ու ուսանողները ապագայի առաջնորդներն են, և նրանց մեջ ներդրված ամեն մի գիտելիք ու հմտություն արժեքավոր ներդրում են մեր պետության, ու հասարակության հաջողության կայացման գործում։
Մեր աներկբա առաջնահերթությունն ու պարտականությունն է, որպեսզի յուրաքանչյուր երեխա և երիտասարդ ունենա հավասար հնարավորություն՝ ստանալու որակյալ կրթություն և զարգանալու իր կարողությունների ամբողջականությամբ։
Այս տոնական օրվա կապակցությամբ, ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել բոլոր այն ուսուցիչներին և կրթական ոլորտի աշխատակիցներին, ովքեր իրենց անսպառ նվիրումով և պրոֆեսիոնալիզմով նպաստում են մեր երիտասարդների կրթությանը և աճին։ Ձեր աշխատանքը անգնահատելի է և արժանի ամենաբարձր պարգևների:
Իմ լավագույն ցանկություններն եմ հղում բոլոր աշակերտներին, ուսանողներին և նրանց ընտանիքներին, մաղթում հաջողություններ, նորանոր ձեռքբերումներ և քաջառողջություն»,- ասվում է ուղերձում։