02/09/2024 21:40
«Բա՛վ է․ Պարտվածը և պարտություններ բերողը մեր ժողովրդին չպետք է ղեկավարի»․ ՀՅԴ-ական գործիչ
«Բա’վ է։ Պարտվածը և պարտություններ բերողը մեր ժողովրդին չպետք է ղեկավարի։ Պետք է փոխել ժողովրդին խաբած, իր իսկ նախընտրական խոստումներից և հռչակած ծրագրային նպատակներից հրաժարված, այլևս ոչ լեգիտիմ գործող այս վարչախումբը, և, քանի դեռ ուշ չէ, որդեգրել երկրի զարգացման համար ազգային-պետական ուղեգիծ»,- «Վերադարձ» խորագրով միջոցառմանը հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։
Երկրի զարգացման համար ազգային-պետական ուղեգիծը նախևառաջ պետք է բխի Հայաստանի անկախության մասին Հռչակագրից, որից շեղումն էլ հենց եղել է մեր ձախողումների և նահանջների պատճառների պատճառը, հավելեց Արմեն Ռուստամյանը՝ նշելով նաև, թե ինչ քայլեր պետք է անեն նոր ազգային իշխանություններն՝ առաջնորդվելով այդ ուղեգծով․
«Վերականգնել մեր ժողովրդի ներազգային համերաշխությունը՝ սեփականությունը պահպանելու և զարգացնելու նպատակի շուրջ,
վերականգնել զինված ուժերի մարտունակությունն ու անվտանգության համակարգերի արդյունավետությունը,
ռազմաքաղաքական հարաբերություններ հաստատել կենսական զիջումները բացառելուն ուղղված արտաքին զորակցություն ապահովելու համար,
Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումն իրականացնել կողմերի օրինական շահերի հարգմամբ։ Համաձայնեցման ենթակա բոլոր հարցերի լուծումներն ընդգրկող ամբողջական փաթեթի հիման վրա որպես նախապայման առաջադրել ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերումը, բոլոր ռազմագերիների ու պահվող անձանց վերադարձը և մշակութային ժառանգության պահպանումը,
մինչև Արցախի հարցի վերջնական քաղաքական կարգավորումը, հետապնդել արցախահայերի հավաքական հայրենադարձության իրավունքը՝ հիմնված էթնիկ զտման հետևանքով բռնաճնշումների ենթարկված և բռնի տեղահանված անձանց իրավունքների լիարժեք հարգման վրա,
ապահովել Սրցախի ժողովրդի վերադարձի անվտանգ պայմաններ՝ ողջ ծավալով արցախահայությանը տրամադրելով միջազգային նորմերով երաշխավորված քաղաքական և քաղաքացիական իրավունքները»։