03/09/2024 15:36
Այս իշխանություններին հաջողվում է քաղցր խոսքերով մեր ժողովրդին խաբել. Զաքարյան (Տեսանյութ)
Այս իշխանություններին հաջողվում է քաղցր խոսքերով մեր ժողովրդին խաբել՝ խաղաղության անվան տակ, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը։
Սակայն, ըստ Զաքարյանի, այդ ամենը չի լինելու. «Ամեն ինչ գալիս, հանգում է նրան, որ պետք է այս իշխանություններին հեռացնել։ Եթե այս իշխանություններին հաջողվեր հեռացնել 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո, ապա այսօր կորուսված Արցախի մասին այս ցուցահանդեսը չէինք ունեն կամ այն կանցկացնեինք Արցախում»։
Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջևի հայտարարությանը, թե պետք է սահմանափակումներ կիրառել ՀՀ ԶՈՒ-ում, Զաքարյանը նշեց. «Հաջիևը «ղալաթ» է անում, երբ ասում է, որ Հայաստանի զինված ուժերի նկատմամբ Ադրբեջանը պետք է վերահսկողություն ունենա, նման իրավունք ունի միայն ու բացառապես հայ ժողովուրդը։
Նրա խոսքով՝ ադրբեջանական հերթական օրակարգին ՀՀ պաշտպանության ու արտաքին քաղաքական գերատեսչությունները պետք է անմիջապես պատասխանեին, սակայն լռում են, քանի որ վախենում են։