03/09/2024 15:52
Գժի նման ով ինչ դեմ ա տալիս, ստորագրում ա. Բագրատյանը՝ Փաշինյանի մասին. Տեսանյութ
Ակնհայտ էր, որ պարտությունից հետո էլ, որ խոսք էին տվել, կլինի խաղաղություն, չէր լինի. ստացվում է, որ իզուր Ղարաբաղը տվեց, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։
«Իրենք վստահ են, որ 2026 թվականին կլինեն ընտրություններ և իրենք խաղաքարտերը կխառնեն՝ մոտ 10-15 կուսակցություն կհայտարարվի իբր ընդդիմադիր, ինչպես եղավ Երևանի ընտրությունների ժամանակ, 9 տոկոս հավաքեցին և ընտրվեցին քաղաքապետ։ Իրենք այդպիսի սցենար են պատկերացնում։ Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես կվարվի իրական ընդդիմությունը և կթողնի՞, որ ընտրությունները հասնեն մինչև 2026 թվական»,-նկատեց Բագրատյանը։
Հարցին՝ ինչո՞ւ չի հաջողվում Նիկոլ Փաշինյանին հեռացնել պաշտոնից, Բագրատյանը նշեց.«Քանի որ բոլոր ուժերը գիտակցում են, թե գալով իշխանության, ինչ ավերակներ են տեսնելու։ Ով էլ գա, վախենում է, որ օրինակ, Ամերիկան գալու է ասի՝ մեզ սա է խոսք տվել, Ադրբեջանն ասելու է՝ մեզ սա է խոսք տվել, Թուրքիան ասելու է՝ մեզ սա են խոսք տվելԻր(Փաշինյանի.խմբ) վերջին ասուլիսը հենց դրա վկայությունն էր, հիմա էլ ռուսներին էր քծնում։ Ասում են՝ 7 հատ թուղթ է ստորագերլ, գժի նման գնում, ով, ինչ դեմ, ա տալիս, էդ էլ ստորագրում ա»։