ՀՀ իշխանությունները հրաժարվել են պաշտպանել Արցախի ժողովրդի շահերը. Արցախյան ՀԿ-ները դիմել են ԵԱՀԿ գործող նախագահին

03/09/2024 12:13

ՀՀ իշխանությունները հրաժարվել են պաշտպանել Արցախի ժողովրդի շահերը. Արցախյան ՀԿ-ները դիմել են ԵԱՀԿ գործող նախագահին


Արցախի Հանրապետության քաղաքացիական հասարակության շուրջ 50 կազմակերպություն դիմում է հղել Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Գործող նախագահ Յան Բորգին։ 

«Ինչպես Ձեզ հայտնի է, Արցախի/Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և իր ժողովրդի դեմ  Ադրբեջանի լայնածավալ ռազմական ագրեսիայի արդյունքում 2020թ․ սեպտեմբերի 27-ից մինչև 2023 թվականի հոկտեմբերի 4-ը 150 հազար հայ ֆիզիկական բնաջնջման սպառնալիքի տակ ստիպված է եղել թողնել իր պատմական հայրենիքը, որտեղ հայկական մշակութային ժառանգությունը հազարամյակների պատմություն ունի։ Ներկայումս Լեռնային Ղարաբաղի ամբողջ տարածքը Ադրբեջանի ռազմական ագրեսիայի, 10-ամսյա ամբողջական շրջափակման, էթնիկ զտման և այլ ցեղասպան գործողությունների արդյունքում բռնազավթված է։

Freedom House, International Partnership for Human Rights, Democracy Development Foundation, Helsinki Citizens’ Assembly - Vanadzor, Protection of Rights without Borders NGO, Law Development and Protection Foundation и Truth Hounds կազմակերպությունների փաստահավաք առաքելությունը հաստատել է, որ բավականաչափ ապացույցներ կան եզրահանգելու, որ ադրբեջանական իշխանությունների և զինվորականների գործողությունները, ինչպես նաև այլ    արարքները, որոնք արձանագրվել են Առաքելության զեկույցում և հրապարակվել «Ինչու՞ հայեր չկան Լեռնային Ղարաբաղում» վերնագրով, հանցագործություններ են համարվում Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի համաձայն, ներառյալ հոդված 7-ը/հանցագործություններ մարդկության դեմ/ և հոդված 8-ը/ռազմական հանցագործություններ/ և համապատասխանում են բնակչության արտաքսման և բռնի  տեղահանման բնորոշմանը։

Վերոհիշյալ հանցավոր գործողությունների իրագործումից հետո  և ձեռք բերված արդյունքները ամրագրելու  նպատակով Ադրբեջանի ղեկավարությունը չի դադարեցնում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման միակ, միջազգային մանդատով օժտված ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման փորձերը։ Իր անօրեն մտադրություններին օրինականություն հաղորդելու համար ադրբեջանական կողմը ցինիկաբար Հայաստանից պահանջում է համատեղ դիմել ԵԱՀԿ՝ Մինսկի խումբը և դրան հարակից կազմակերպության մյուս կառույցները լուծարելու խնդրանքով։ Միաժամանակ անտեսվում են հակամարտության ամենաշահագրգիռ կողմի՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի օրինական իրավունքները։

Ադրբեջանի նախագահը արդեն  չորրորդ տարին է ինչ փորձում է միջազգային հանրությանը համոզել, որ Ադրբեջանը միակողմանի կարգով «ռազմական-դիվանագիտական» ճանապարհով  լուծել է ղարաբաղյան հակամարտությունը, և այնպիսի հասկացություն, ինչպիսին Լեռնային Ղարաբաղն է, այլևս գոյություն չունի։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ-երկրները երկու տասնամյակների ընթացքում մեկ անգամ չեն հրապարակայնորեն նշել ուժի կիրառումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ որպես  գործիք օգտագործելու անթույլատրելիության մասին։

Համաձայնվել ադրբեջանական կողմի կեղծ նարատիվներին և կատարված փաստը (fait accompli) օրինականցնելու քաղաքանակությանը, նշանակում է ամբողջովին հրաժարվել ՄԱԿ-ի կանոնադրությունից, ԵԱՀԽ/ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքներից և օրինականացնել միջազգային կոնվենցիաների կանխամտածված զանգվածային խախտումները, Ադրբեջանի ցեղասպան գործողությունները և ուժի ոչ օրինական կիրառումը։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ-երկրները և մյուս ներգրավված դերակատարները բազմիցս հայտարարել են, որ ղարաբաղյան հակամարտությունը մնում է չկարգավորված, հետևաբար, Լեռնային Ղարաբաղի ռազմական  բռնազավթումը անօրինական է, և ԵԱՀԿ Մինսկի խումբը իր մանդատին համաձայն պետք է շարունակի  գործունեությունը։

Միջազգային հանրությանն ուղղված Արցախի Հանրապետության քաղաքական և քաղաքացիական ուժերի 2023 թվականի դեկտեմբերի 9-ի դիմումի մեջ գնահատական է տրվել ստեղծված իրավիճակին և նշվել են հինգ անվիճարկելի պայմաններ՝ իր Հայրենիք մեր ժողովրդի խաղաղ, անվտանգ և արժանապատիվ  վերադարձի համար։ Վերահաստատում ենք, որ մենք մտադիր չենք հրաժարվել  մեր սկզբունքներից, համոզմունքներից և սեփական Հայրենիքի նկատմամբ մեր իրավունքներից ոչ ուժի, ոչ բնաջնջվելու սպառնալիքի դեմ, ոչ  աքսորի մեջ, ոչ որևէ այլ ֆիզիկական և քաղաքական հանգամանքներում։

ԵԱՀԿ ընդունած որոշումների համաձայն Մինսկի խմբի առաքելությունը  Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշումն է և կոնֆլիկտային հարաբերությունների հիմքերի վերացումը։ 1992 թվականին միջազգային հանրությունն արձանագրել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ  տարաձայնությունները՝ վիճարկելի ճանաչելով տվյալ տարածքը։ Նույն տարում Հայաստանը և Ադրբեջանը անդամակցեցին ԵԱՀԽ/ԵԱՀԿ-ին՝ Լեռնային Ղարաբաղի պատկանելության հարցի շուրջ գոյություն ունեցող տարաձայնությունների առկայության  փաստը ընդունելու պայմանով և համաձայնությամբ, որ Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը որոշվելու է ԵԱՀԽ/ԵԱՀԿ հովանու ներքո անցկացվելիք խորհրդաժողովում։ Երկու պետությունները պարտավորություն ստանձնեցին հիմնախնդիրը  կարգավորել բացառապես խաղաղ ճանապարհով։

Նույն, 1992 թվականին ԵԱՀԽ/ԵԱՀԿ բոլոր անդամ-պետությունները ճանաչել են ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը նվիրված ԵԱՀԿ միջազգային խորհրդաժողովին Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչների մասնակցության իրավունքը։ Հետագայում Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը Ադրբեջանի և Հայաստանի կառավարությունների հետ միասին հակամարտության կողմ է ճանաչվել։

Սակայն, անդամակցելով  ԵԱՀԽ/ԵԱՀԿ-ին, Ադրբեջանն անմիջապես խախտել է վեճերի խաղաղ կարգավորման իր միջազգային պարտավորությունը։ Պաշտոնական Բաքուն անօրինական ուժ է կիրառել ԼՂՀ վիճելի տարածքի նկատմամբ՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հարցով միջազգային խորհրդաժողովի անցկացումը ձախողելու նպատակով։

Մինսկի գործընթացի հենց սկզբից ՄԽ բոլոր անդամ-երկրների կողմից անտեսվել է առանցքային մի հանգամանք՝ հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու պարտավորության խախտումը։ Նման մոտեցումը Ադրբեջանի մոտ հիմնախնդրի  ռազմական լուծման տրամադրություններ է խթանել, իսկ բանակցային գործընթացը նրա կողմից օգտագործվել է որպես ծածկույթ ռազմական ներուժի զարգացման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման միջազգային ջանքերին հակազդելու համար։

Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, լինելով Ադրբեջանի կողմից մանրակրկիտ պլանավորված և իրագործված ռազմական ագրեսիայի զոհ, դիմում է ԵԱՀԿ-ին՝ միջազգային մանդատով ստանձնած իր պարտավորությունները արժանապատիվ կատարելու պահանջով և չտրվելու Ադրբեջանի նման պետության  քմահաճույքներին, որտեղ ատելությունը և հայաատյացությունը մշակվում և կիրառվում են պետական բարձր մակարդակով։

Ադրբեջանն ի սկզբանե ճանաչել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վիճելի լինելը և  այդ կարգավիճակը միջազգային խորհրդաժողովում որոշելու համաձայնություն է տվել։ Հետևաբար, նրա կողմից Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հիմնախնդրի առկայության անտեսման  փորձերը որևէ իրական հիմք չունեն։

ԵԱՀԿ-ն և նրա Մինսկի խումբը պարտավոր են ուշադրության կենտրոնում պահել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հարցը և պաշտպանել Լեռնային Ղարաբաղի/Արցախի ժողովրդի իրավունքների ամբողջ համալիրը։ Հակամարտության գոտում ոչ մի ուժային փոխակերպում չի կարող օրինական համարվել և փոփոխել ԵԱՀԿ առաջնային գործառույթները, որ սահմանվել են 1992 թվականի  մարտի 24-ին ԵԱՀԽ  խորհրդի  Հելսինկիի լրացուցիչ հանդիպմանը, մասնավորապես, Միջազգային խաղաղ խորհրդաժողովում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման մասով։ Տվյալ տարածքի կարգավիճակի հարցը այդպես էլ մնացել է չլուծված, ինչը պահպանում է հակամարտության արմատական պատճառը։ Մինսկի խմբի գործառույթներում ոչ մի իրավաբանական փոփոխություններ չեն կատարվել։  Ուկրաինայում պատերազմի պատճառով համատեղ աշխատելու ԵԱՀԿ Մինսկի խմբի չկամությունը չի կարող  ՄԽ գործունեության սառեցման արդարացում լինել։ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հարցով միջազգային խորհրդաժողովի նախապատրաստումն ու անցկացումը առաջվա պես մնում է ԵԱՀԿ խնդիրը և պահպանում է իր արդիականությունը։

Ադրբեջանի կողմից  Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշմանը խոչընդոտելու, առավել ևս, հակամարտության կողմերի վրա ուժային ճնշումը շարունակելու դեպքում անհրաժեշտ է միջազգային քաղաքականության զինանոցից գործադրել այլ միջոցներ, այդ թվում՝ միջազգային պատժամիջոցներ։

Միջազգային կազմակերպությունը, որը պատասխանատու է Եվրոպայում անվտանգության և համագործակցության համար, չի կարող այն անդամ-պետությունների պատանդը դառնալ, որոնք բացահայտորեն խախտում են ԵԱՀԿ-ին ստանձնած պարտավորությունները և անտեսում միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները։

Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական հասարակությունը հիշում է ԵԱՀԿ հովանու ներքո  Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ միջազգային խորհրդաժողովին իր ընտրած ներկայացուցիչների մասնակցության իրավունքի մասին և Արցախի Հանրապետության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության իշխանություններին է հասցնում իր պահանջները, մտահոգություններն ու առաջարկությունները։

Խնդրում ենք Ձեզ համապատասխան վերաբերմունք և  հարգանք դրսևորել Լեռնային Ղարաբաղին առնչվող ԵԱՀԿ որոշումների նկատմամբ և ամենամոտ ժամանակում պայմաններ ստեղծել Լեռնային Ղարաբաղի հարցով միջազգային խորհրդաժողովի անցկացման համար։ Միանգամայն ակնհայտ է, որ այժմ միայն Լեռնային Ղարաբաղի հարցով միջազգային խորհրդաժովն է ի զորու ընդունել քաղաքական որոշումներ, որոնք անհրաժեշտ են  տարածաշրջանում մարդու խախտված իրավունքները վերականգնելու համար։ Մենք գիտակցում ենք, որ մինչև արմունկները արյան մեջ թաթախված պետությունների ղեկավարները կխոչընդոտեն ԵԱՀԿ-ին իրագործելու սեփական որոշումները՝ դիմելով մարդու հիմնարար իրավունքները ուժի միջոցով խախտելու հանցավոր գործելակերպին, բայց միևնույն ժամանակ հավատում ենք, որ Ձեր գլխավորած միջազգային կազմակերպությունը օժտված է բավականաչափ  քաղաքական կամքով հաղթահարելու այդ արգելքը։

Մեկ անգամ ևս ընդգծում ենք՝ Լեռնային Ղարաբաղը հակամարտության կարգավորման ամենաշահագրգիռ կողմն է։ Ադրբեջանը կոպտորեն խախտել է իր միջազգային պարտավորությունները և, օգտագործելով իր ռազմական գերազանցությունը, հասել է նաև նրան, որ Հայաստանի իշխանությունները հրաժարվել են պաշտպանել Արցախի ժողովրդի շահերը։ Այսպիսով, Արցախի ժողովրդի իրավունքների ամբողջ համալիրի, այդ թվում նաև ինքնորոշման իրավունքի  պաշտպանությունը միջազգային հանրության և, առաջին հերթին, ԵԱՀԿ խնդիրն է։

Հարգարժան պարոն Նախագահ, խնդրում ենք Ձեզ սույն դիմումը, որպես պաշտոնական փաստաթուղթ, տարածել ԵԱՀԿ Մշտական խորհրդում»,- ասվում է փաստաթղթում։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 13:45 Սիգի ապօրինի որսի կանխարգելման ընթացքում առգրավվել են 32 լողամիջոց, 695 կգ ձուկ. ԲԸՏՄ Այսօր, 13:36 Հայաստանից սիգի ձկնկիթի արտահանումը կարգելվի 6 ամիս ժամկետով Այսօր, 13:34 9 միլիոն 338 հազար դրամ կադաստրային արժեքով հողամասը, որը գտնվում է Աղավնաձորում, ամրացվեց Պետգույքի կառավարման կոմիտեին Այսօր, 13:26 Խնդրում եմ պարզեք՝ վարչապետի տիկինը կամ, իր ասելով՝ զուգընկերը, մինչև 2018թ.-ը միայնակ մայրության թոշակ ստացե՞լ է, թե՞ ոչ. Սրբազան (Տեսանյութ) Այսօր, 13:10 Արտահերթ ընտրություն, հերթական ընտրություն․ մեզ դրանք բացարձակ հետաքրքիր չեն. Սրբազան Այսօր, 13:05 Յուրաքանչյուր հեռարձակող ինքն է որոշում, թե երբ ու ինչ հերթականությամբ հեռարձակի ուղերձները. Հ1-ի պարզաբանումը՝ Կաթողիկոսի ամանորյա ուղերձի վերաբերյալ Այսօր, 13:00 Ամանորին մարզերում և Երևանում ձյուն չի գա Այսօր, 12:52 Հայաստանում ներդված գործիքը կարճ ժամանակահատվածում ապահովել է ապօրինի ձեռք բերված գույքերի վերադարձը դեպի ՀՀ. Գալյան (Տեսանյութ) Այսօր, 12:37 Դդմաշենի գազալցակայանում ավտոմեքենա է պայթել Այսօր, 12:27 ԱԺ նախագահի մայրը հայհոյում և թքում է, քաղաքապետի հայրը՝ տգեղ խոսում, պատկերացրեք՝ իրենց ընտանիքներում ինչ խոսակցություններ են լինում. Սրբազան (Տեսանյութ) Այսօր, 12:20 Եղիշե Մելիքյանը՝ Հայաստանի 2024 թվականի լավագույն մարզիչ Այսօր, 12:11 Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2024 թվականի լավագույն ֆուտբոլիստ Այսօր, 12:10 Այն ժամանակ, երբ կհայտարարենք հրապարակներ դուրս գալու մասին, ուրեմն ամեն ինչ վերջացած պետք է լինի. Սրբազան () Այսօր, 12:02 2024-ն աճի ու զարգացման տարի էր. նախկինում գերարագ աճից հետո վերադառնում ենք տնտեսական աճի նորմալ մակարդակին. ԿԲ նախագահ Այսօր, 11:58 2025-ին, ըստ աստվածաշնչյան պատումի, լրանում է 7 տարվա երաշտի շրջանը, և սկսելու է առատության ու լիության շրջանը. Սրբազանն ամփոփեց տարին (Տեսանյութ) Այսօր, 11:48 Մայրը ոստիկանությանը հայտնել է, որ 17-ամյա Դ․ Ս․-ն իր 13-ամյա դստեր հետ սեռական հարաբերություն է ունեցել Այսօր, 11:31 Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիին Այսօր, 11:25 Եվրոպան պետք է պատժվի բոլոր հասանելի միջոցներով. Մեդվեդև Այսօր, 11:14 Գլխավոր դատախազության վարչական շենքում կգործի ԵՊՀ կառուցվածքային ստորաբաժանումը՝ Իրավաբանական լաբորատորիան Այսօր, 11:12 LIVE. Բագրատ Սրբազանի տարեվերջյան ասուլիսը Այսօր, 11:04 Ռուսաստանի մի շարք օդանավակայանների աշխատանքը դադարեցվել է Այսօր, 10:55 Խեղկատակին լուրջ չեն վերաբերվում, հակառակ դեպքում այնպես կպատժեին, որ կերազեինք Սիրիա լինել. Դանիելյան Այսօր, 10:48 ՊՆ-ն մրցույթ է հայտարարում Այսօր, 10:47 Այսօր կեսօրից հետո սպասվում է ձյուն, լեռնային մարզերում՝ բուք, Երևանում՝ թաց ձյուն և ձնախառն անձրև Այսօր, 10:42 Իշխանությունը վախենում է Ամանորին Հ1-ի եթերում հնչեն Արցախ, Արցախի Հանրապետություն արտահայտությունները. Գեղամ Մանուկյան Այսօր, 10:29 «Բաքվի բանտում է սկզբունքների, քաղաքական դիրքորոշման և գաղափարական նվիրվածության պատճառով». այսօր Դավիթ Իշխանյանի ծննդյան օրն է Այսօր, 10:21 Օրենքի խախտմամբ օտարված հողամասը վերադարձվել է պետությանը. շուրջ 730 միլիոն դրամ արժողությամբ հողամասի նկատմամբ գրանցվել է ՀՀ սեփականության իրավունքը Այսօր, 10:14 Եթե մեր երկրում էթիկական հավասարակշռություններ չլինեն, դա էական արտաքին և ներքին ռիսկեր է գեներացնելու․ Նիկոլ Փաշինյան Այսօր, 09:56 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Այսօր, 09:24 Ես պատահականություն կհամարեի, եթե լսած չլինեի՝ ինչպես էր Ավինյանը լրատվամիջոցներին «աղբանոց» անվանում, իրեն քննադատողներին համեմատում ճանճերի հետ․ Մարությանը՝ քաղաքապետի հոր ձևակերպումների մասին Այսօր, 09:05 Դժվար էլ որեւէ բան օգնի․ Աննա Հակոբյան Այսօր, 09:02 «Հրապարակ». Սյունիքի մարզպետի և Կապանի քաղաքապետի լարված հարաբերությունները նյարդայնացնում են նաև մարզպետարանի աշխատողներին Այսօր, 09:00 «Ժողովուրդ». Ճանճերին ու պաշտոնյաներին սատկացնում են նույն գործիքով՝ թերթով Այսօր, 08:59 «Հրապարակ». Ինչու է Աննա Հակոբյանը հետաձգել ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպումը Այսօր, 08:57 «Ժողովուրդ». Փաշինյանը շարունակում է քինախնդրորեն պայքարել ընդդեմ Հայոց եկեղեցու Այսօր, 08:53 «Հրապարակ». ՔՊ-ում շունչները պահած սպասում են, թե ում «դատաստանն» է տեսնելու Փաշինյանը Այսօր, 08:51 «Ժողովուրդ». Ալեն Սիմոնյանի հաստատած կարգը խոչընդոտում է լրագրողների աշխատանքը Այսօր, 08:49 «Հրապարակ». Ինչո՞ւմ է մեղադրվում Ջրային կոմիտեի ղեկավար, Աբովյանի նախկին քաղաքապետ Վահագն Գևորգյանը 26/12/2024 22:14 ՆԳ նախարարը մասնակցել է Մարի Իզմիրլյանի անվան մանկատան սաների Ամանորի միջոցառմանը 26/12/2024 21:40 Հայաստանի և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառող կոնվենցիա է ստորագրվել 26/12/2024 21:08 Հայրս բավական տգեղ պատասխաններ է հնչեցրել, ներողություն եմ խնդրում. Տիգրան Ավինյան 26/12/2024 20:42 Մայր Աթոռը ճիշտ է որոշել, որ նպատակահարմար չի գտել Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձի հեռարձակումը Հանրային հեռուստաընկերությամբ. Թաթոյան 26/12/2024 20:24 Առցանց խաղերի հետ կապված խանգարումը ներառվել է որպես նոր ախտորոշում հիվանդությունների նոր միջազգային դասակարգման 11-րդ վերանայման մեջ 26/12/2024 19:57 Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանն այցելել է ավարտական փուլում գտնվող ծրագրերի շինարարական հրապարակներ 26/12/2024 19:33 ««Կարմիր գծերը» 500 հազար պետք է սարքեն, որ ամեն համբալ գեղի «Opel»-ով չկանգնի»․ Տիգրան Ավինյանի հայր 26/12/2024 19:26 Անահիտ Մանասյանը Գյումրիում հանդիպել է հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ. քննարկել մարզում ՄԻՊ տարբեր ոլորտներում առկա խնդիրները 26/12/2024 19:06 Հայկական պատվիրակության՝ ԵԱՏՄ հաջորդ նիստին տեսակապի միջոցով մասնակցության մասին որոշումը քննարկման ենթակա չէ. Փաշինյան 26/12/2024 18:57 ՄԻՊ ռազմավարությունից բխող 2023-2025թթ. գործողությունների ծրագիրը քննարկվել է համակարգող խորհրդի նիստում 26/12/2024 18:49 Վաղարշապատի համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու դեպք են բացահայտել 26/12/2024 18:28 Եփրեմ Ալեքսանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետ 26/12/2024 18:17 Գյումրիում կեղծ օղիներ պատրաստելու և իրացնելու դեպքեր են բացահայտվել 26/12/2024 17:46 Դուք ոչ միայն սափրվել եք, այլ նաև մի փոքր վատառողջ եք. Լարված զրույց՝ Փաշինյանի և Լուկաշենկոյի միջև 26/12/2024 17:42 130 000 դրամի աջակցություն՝ սահմանամերձ Ջաղացաձոր համայնքում 24 ամենախոցելի տնային տնտեսություններին. ԿԽՄԿ 26/12/2024 17:34 Ֆիքսված ինտերնետ, հեռուստաալիքներ, բջջային կապ, հավելվածներ՝ «RED»փաթեթում 26/12/2024 17:04 Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտային հարկի վերադարձի դեպքում 26/12/2024 16:54 Սրբուհի Գալյանը կարևորել է ՀՀ արդարադատության համակարգում իրականացվող բարեփոխումներին ուղղված ԱՄՆ-ի հետևողական աջակցությունը 26/12/2024 16:46 Տոնական օրերին մի՛ չարաշահեք աղը. Առողջապահության նախարարություն 26/12/2024 16:35 Մայր Աթոռը նպատակահարմար չի նկատում Հանրայինի եթերով Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձի հեռարձակումը. հայտարարություն 26/12/2024 16:32 Ապապետական վիճակ՝ Երևանի սրտում. Փաշինյանի նախկին օգնական 26/12/2024 16:17 Եթե խոսում ենք «արկածախնդրությունից», հասկանանք՝ ե՞րբ սկսվեց այն, ո՞ւմ օրոք, ԼՂԻՄ-ից դուրս յոթ, վեց կամ հինգ շրջանների համար թափված արյունը ո՞ւմ ձեռքերին է. ՔՊ-ական պատգամավոր 26/12/2024 16:01 Մտնում ենք ամենակարևոր և վճռորոշ փուլերից մեկը. Անդրեասյանը մասնակցել է ԿԶՆԱԿ-ի տարեկան համաժողովին 26/12/2024 15:55 Երթևեկության կազմակերպման փոփոխություններ՝ Երևանում և մարզերում 26/12/2024 15:51 Ստեփան Խաչատրյանը կազատվի քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից 26/12/2024 15:36 Ֆրանսիան մի քանի անգամ դիմել է ՌԴ-ին՝ առանց Կիևի մասնակցության երկխոսություն հաստատելու առաջարկով. Լավրով 26/12/2024 15:27 Նիկոլ Փաշինյանը միացել է ԵԱՏՄ նիստին տեսակապով և ներկայացրել ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները 26/12/2024 15:21 Ղազախստանում ադրբեջանական ինքնաթիռի ենթադրյալ գնդակոծման մասին լուրերն անվանել են «շահարկում» 26/12/2024 15:09 Թուրքիան պաշտոնապես վիճարկում է «Ադրբեջանի հաղթանակի մենաշնորհը» 44-օրյայում. «Գեղարդ» հիմնադրամ 26/12/2024 15:01 Նիկոլը, Իլհամը, Հիտլերը, «Մեծ սուտը» և Ադրբեջանի հերթական հրամանը. Արթուր Խաչատրյան 26/12/2024 14:53 Անահիտ Մանասյանն աշխատանքային այցով Շիրակում է 26/12/2024 14:33 Հիսուսի արձանի լուսանկարը՝ ռուսական լրատվամիջոցների լավագույնների շարքում (Տեսանյութ) 26/12/2024 14:29 Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը 26/12/2024 14:21 Այսօր Ս. Պետրոս և Ս. Պողոս առաքյալների հիշատակության օրն է 26/12/2024 14:05 Նարեկ Մկրտչյանն այցելել է Լոռու մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն 26/12/2024 14:00 Նիկոլ Փաշինյանը հեռավար նախագահելու է ԵԱՏՄ նիստը. Խոսնակ 26/12/2024 13:38 Պետությունը փրկելու համար անհրաժեշտ է ազատվել «ամբոխամիտ ու ամբոխավար» տարրերից․ Անանյան 26/12/2024 13:29 Ավարտեցի ամանորյա ուղերձս․ Սիմոնյանը կրկնօրինակում է Փաշինյանին 26/12/2024 13:26 Փաշինյանը ԵԱՏՄ նիստին կմասնակցի տեսակապի միջոցով 26/12/2024 13:22 Տարին ավարտում ենք բացառիկ լավ լուրով. Սիմիդյան 26/12/2024 13:14 Ո՞րն է զիջումների սահմանը, ո՞ր պահին Փաշինյանը կասի՝ լավ սրանից հետո ես էլ չեմ կարող, սա իմ կարմիր գիծն է. Մամիջանյան (Տեսանյութ) 26/12/2024 13:04 Տեր-Պետրոսյանի պահանջը Փաշինյանը չի կատարելու, նա այսօր «գրանդիոզ» արկածախնդրության պատանդ է. Սուրենյանց 26/12/2024 12:54 Էրդողանի՝ Փաշինյանին այդ գիրքը նվիրելը նույնն է, թե բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի. Մամիջանյան (Տեսանյութ) 26/12/2024 12:36 1 զոհ, 2 վիրավոր․ Աջափնյակում բախվել են «KamAZ»-ն ու «ՎԱԶ 2106»-ը 26/12/2024 12:29 Ձերբակալվել է Ջրային կոմիտեի նախկին նախագահ Վահագն Գևորգյանը 26/12/2024 12:16 «Վերին Լարս» անցակետի մոտ շուրջ 660 հայկական բեռնատար է կուտակված 26/12/2024 12:07 ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին կմասնակցի Մհեր Գրիգորյանը 26/12/2024 11:53 Սովորենք մեր արդեն սովորածը, հասկանանք մեր արդեն կարդացածը, եթե չենք սովորել, սովորենք, եթե չենք կարդացել, կարդանք․ Աննա Հակոբյանը կրկին կրթվելու կոչ է արել 26/12/2024 11:35 Արա Մկրտչյանը նշանակվել է Հայաստանում Հորդանանի պատվավոր հյուպատոս 26/12/2024 11:17 ՀԾԿ հանձնաժողովը համաձայնություն է տվել «Գազպրոմ Արմենիա» ընկերության ներդրումային ծրագրին 26/12/2024 11:11 Հերթական թեստի պատասխանին սպասելիս. Փաշինյանը նոր տեսանյութ է հրապարակել 26/12/2024 11:03 Երկու տասնյակ մոպեդի ու մեքենայի անհետացման գործով քրեական վարույթ է նախաձեռնվել 26/12/2024 10:45 Կաշառք առաջարկած տղամարդիկ ներկայացվել են Հակակոռուպցիոն կոմիտե 26/12/2024 10:41 Արմավիրի մարզում 42-ամյա տղամարդը փորձել է ցած նետվել կամրջից, հաջողվել է փրկել նրա կյանքը 26/12/2024 10:38 Շվեդ պատգամավորը դրական է գնահատում «Խաղաղության խաչմերուկը» և այդ ուղղությամբ Երևանի ջանքերը 26/12/2024 10:34 Ադրբեջանում սուգ է հայտարարվել 26/12/2024 10:24 Ինչո՞ւ Նիկոլն արհեստականորեն սկսեց բանավեճի թեման, պատրաստվում է ՀՀ-ն տանել նոր փորձության. Վահե Հովհաննիսյան 26/12/2024 10:03 Դեկտեմբերի 31-ին մետրոպոլիտենը կաշխատի 07:00-ից մինչև 02:00-ն 26/12/2024 09:53 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում 26/12/2024 09:51 Օրենքի խախտմամբ օտարված հողամասը կվերադարձվի Ջրաշեն համայնքին. դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության հայցը 26/12/2024 09:31 ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ 26/12/2024 09:26 «Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ի թեկնածուները շարունակում են իրար հետ հաշիվներ պարզել

Տվյալ բաժնի վերջին նյութերը