03/09/2024 12:32
ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 4300 ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմում ունենք, շուրջ 2900-ն արդեն ստացել են. Ղազարյան
ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 4300 ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմում ունենք, որոնցից ավելի քան 2900 անձի արդեն շնորհվել է ՀՀ քաղաքացիություն. Պետաիրավական հանձնաժողովի նիստին տեղեկացրեց ՆԳՆ միգրացիոն ծառայության ղեկավար Արմեն Ղազարյանը։
Ղազարյանը պարզաբանեց, որ անչափահասները չեն դիմելու քաղաքացիության համար, քանի որ ծնողներին քաղաքացիություն շնորհելուց հետո նրանք արդեն իսկ կդառնան ՀՀ քաղաքացի։
Նա նաև ասաց, որ արդեն իսկ գործում է դյուրացված կարգ։