03/09/2024 20:30
Լեհաստանում երկաթուղայինները բողոքի մեծ ցույցեր են կազմակերպել
Լեհական երկաթուղու աշխատակիցները զանգվածային բողոքի ակցիա են կազմակերպել Կատովիցեում, հայտնում է Dzennik Gazeta Prawna-ն։
Տեղական ժամանակով առավոտյան ժամը 08։00-ից երկաթգծերի վրա են հավաքվել երկաթուղու բազմաթիվ աշխատակիցներ, որոնք դեմ են հանդես գալիս Cargo i PKP Cargotabor-ի՝ Լեհաստանի երկաթուղիների կողմից իրականացվող մասսայական կրճատումներին։ Նրանք փակել են քաղաքի կենտրոնով անցնող երկաթուղային գիծը։
Ցուցարարները հայտարարել են, որ այս ծայրահեղ քայլին են դիմում, քանի որ խնդիրը երկար ժամանակ է՝ բանակցությունների միջոցով չի լուծվում, և այժմ այլ ճանապարհ, քան բողոքի այս արտահայտումն է, չեն տեսնում։
Երկաթգծերն արգելափակելու հետևանքով շատ ուղևորներ ու մասնավոր առևտրային ընկերություններ, կազմակերպություններ խնդիրների առջև են կանգնել։
Նշենք, որ Լեհաստանի երկաթուղիներ ընկերությունը որոշում է կայացրել 30 տոկոսով կրճատել աշխատակիցների թիվը, ինչը 5 000-ից ավելի մարդ է կազմում։ Ընկերությունում պատճառաբանում են, որ սա ճարահատյալ քայլ է՝ պայմանավորված ֆինանսական խնդիրներով։