03/09/2024 13:34
Փաշինյանն ասում է՝ երբեք այսքան ապահով չի եղել Կիրանցը, ուրեմն թող սահմանը բերի Երևանով անցկացնի. Խաչատրյան
Սահամանազատում ու սահմանագծումը պետք է արվի ամբողջ պարագծով. լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով սահմանազատման հանձնաժողովների գործունեության կանոնակարգին:
«Որովհետև Ադրբեջանը Հայաստանին կարող է պարտադրել ինչ-որ զիջում ինչ-որ հատվածում՝ խոստանալով համարժեք զիջման գնալ մեկ այլ հատվածով: Եթե կան վիճելի հատվածներ, դրանք պետք է առանձնացվեն, և դրանց անդրադարձ արվի վերջում: Այնպես, ինչպես առաջարկում է ԵԱՀԿ քարտուղարության կողմից 2017 թվականին մշակված փաստաթուղթը, որի վրա, ի դեպ, այս փաստաթուղթը նույնպես հղում է անում, բայց դրան կոչում են սահմանի օպտիմալացում, ինչը ճիշտ բան է»,- նշեց Խաչատրյանը:
Պատգամավորը նկատեց՝ եթե վարչական սահմանը Խորհրդային Միության ժամանակ անցնում էր, ենթադրենք, ինչ-որ ծառի տակով, հետո այդ ծառի տակ այդ երկիրը դպրոց է կառուցել, ապա պետք է մի քիչ հեռու տանել սահմանը։
«Հարց է առաջանում՝ ինչո՞ւ այդ սկզբունքով չառաջնորդվեց Հայաստանը, երբ վերարատադրում էր Կիրանցում: Սահմանը դպրոցից մի քանի մետր է հեռու, իսկ Փաշինյանը գնում, ասում է՝ երբեք ավելի ապահով չի եղել: Իր տրամաբանությամբ որ առաջնորդվենք՝ թուրքերն ինչքան մոտ, այնքան լա՞վ: Սահմանը բեր Երևանով անցկացրու, տեսեք՝ ինչքան ապահով կլինի», - նշեց Խաչատրյանը: