03/09/2024 13:35
Երբ Նիկոլ Փաշինյանը ցանկանա, Արմեն Աշոտյանն ազատ կարձակվի. Շարմազանով (Տեսանյութ)
Երբ Նիկոլ Փաշինյանը ցանկանա, Արմեն Աշոտյանն ազատ կարձակվի, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
Նրա համոզմամբ՝ Արմեն Աշոտյանը քաղաքական բանտարկյալ ու քաղաքական հալածյալ է.«Այս գործը կարվել է, Աշոտյանն էլ նստած է քաղաքական դրդապատճառներով։ Եթե քաղաքական որոշում կայացվի, որ Արմեն Աշոտյանը պետք է ցմահ նստի, ուրեմն Արմեն Աշոտյանը կնստի։ Հայաստանում մեկ հոգու իշխանություն է։ Ես ասել եմ, որ եթե Նիկոլ Փաշինյանն իրենց sms գրեր՝ հիմա պետք է բոլորդ փառաբանեք սեպտեմբերի 2-ը, մեզանից բոլորից դա լավ կանեին։ Հրանհանգով է։ Էս իշխանություններից այլ բան չեմ էլ սպասում»։