03/09/2024 16:12
Կառավարությունն առաջարկում է թատրոններն ու մշակութային այլ հաստատություններն ազգայինի փոխարեն կոչել պետական
Կառավարության կողմից առաջարկվող օրենքի նոր նախագծով, ի թիվս այլ փոփոխությունների, սահմանվում է, որ մշակութային հաստատություններն «ազգային» բառի փոխարեն իրենց անվան մեջ կկրեն «պետական» բառը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերով հանձնաժողովի նիստում ներկայացրեց ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը:
«Արժևորելով պետությունը, պետականությունը և պետական արժեքները՝ մենք առաջարկում ենք, որ օրենքում ազգային բառը փոխարինվի պետական բառով: Հիմնարկությունները՝ թատրոնները, դահլիճները, որոնք մինչև այս կրում էին ազգային բառը, կկրեն պետական բառը»,-ասել է փոխնախարարը:
Նա հավելել է, որ պետք է լինի պետական գործունեության հասկացություն: Եթե որևէ թատրոն ունի պետական կարգավիճակ, ապա իր գործունեությունը պետք է լինի համապետական: «Անհրաժեշտություն է առաջացել ավելի արժևորել պետություն, պետական և պետականություն բառերը»,-նշեց Դանիելյանը:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։