03/09/2024 21:41
Գրոսսին Կիևում Զելենսկու հետ քննարկել է ռազմական գործողությունների ընթացքում ատոմակայանների անվտանգության հարցը
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսսին Կիևում հանդիպել է Վլադիմիր Զելենսկու հետ և անդրադարձել է Կուրսկի ատոմակայանի խնդրին, հայտնում է Reuters-ը։
«ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Գրոսսին հայտնել է, որ Զելենսկու հետ զրույցում բարձրացրել է Կուրսկի ատոմակայանի հարցը»,- նշում է գործակալությունը։
Ավելի վաղ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել էր, որ այցելել է Ուկրաինա և բանակցություններ վարել այդ երկրի իշխանությունների հետ։ Գրոսսին նաև Զապորոժիեի ատոմակայան պետք է այցելի՝ ծանոթանալու նաև ընթացող ռազմական գործողությունների հետևանքով այնտեղ տիրող իրավիճակին։ Մինչ այդ նա եղել էր Կուրսկի ատոմակայանում ու հայտարարել, որ իրավիճակը լուրջ է, անհրաժեշտ է ամեն ջանք գործադրել՝ միջուկային աղետը կանխելու համար։