03/09/2024 19:12
«Կենտրոնն» ու ARTN-ը նոր գործակցություն են սկսել. Հայաստանում արտադրված կոնտենտը՝ Spectrum-ի հարթակում
«Կենտրոն» հեռուստաընկերությունը սկսել է գործակցել Ամերիկայի Միացյալ Նահանգներում հեռարձակվող հայկական ամենահեղինակավոր հեռուստաընկերություններից մեկի՝ ARTN-ի հետ։
Հեռուստածրագրերի նոր փաթեթը «Կենտրոն» հեռուստաընկերությունն Ամերիկայում ներկայացնում է օգոստոսի 1-ից, նահանգների հայ հեռուստադիտողները տեղի ամենառեյտինգային և ամենահին հայկական հեռուստաընկերությամբ՝ ARTN -ով դիտում են «Կենտրոնի» բազմաժանր հեռուստակոնտենտը։
ARTN հեռուստաընկերության սեփականատեր, տնօրեն Ռոբերտ Օղլախչյանը շեշտում է՝ Հայաստանում արտադրված հեռուստածրագրերի պահանջարկ կա, քանի որ վերջին տարիներին Հայաստանից մեծ թվով մարդիկ են մեկնել ԱՄՆ և բնակություն հաստատել այնտեղ։
Մանրամասն՝ տեսանյութում