03/09/2024 11:35
ՀՀ-ում 17 տարեկան երեխաների մոտ 23 ամուսնությունից 23 երեխա է ծնվել, 16-ամյա 2 դեռահաս երեխա է ունեցել. վաղ ամուսնությունների դեմը պետք է առնել
Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է եզդիական համայնքը ներկայացնող պատգամավոր Ռուստամ Բաքոյանի հեղինակած նախագիծը, որով առաջարկվում է 1-2 տարով բարձրացնել ամուսնության համար թույլատելի տարիքային շեմը։ Գործող օրենսդրությամբ ամուսնության տարիքային շեմը 18 է, բայց բացառություններ կան ու, ըստ էության, թույլատրվում է ամուսնանալ 17, 16 տարեկանում: Հիմա առաջարկվում է այդ բացառությունները հանել ու թույլ չտալ անչափահասներին ամուսնանալ:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը նշեց, որ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ վաղ ամուսնությունները նվազել են և դրանով պայմանավորված երեխաների ծնունդները գրացված ամուսնությունների շրջանակում նույնպես նվազել են, բայց դեռևս խնդիրը մտահոգիչ է։
«2007թ.-ի ծնված, այսինքն՝ 17 տարեկան երեխաների մոտ 23 ամուսնությունից 23 երեխա ունենք ծնված, և 56 ամուսնություն 18 տարեկաների համար։ Իսկ 16 տարեկան 2 հոգի երեխա է ունեցել արդեն»,-ասաց նա։
Նա նշեց, որ կառավարությունն այս վաղ ամուսնությունների դեմն առնելուն կողմ է։ «Նաև պետության վերաբերմունքը ցույց տալն անհրաժեշտություն ենք համարում։