04/09/2024 10:47
Վրաստանը պատրաստակամ է ներդրում ունենալ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործում
Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Նիկոլոզ Սամխարաձեն հայտարարել է, որ Վրաստանը պատրաստ է օգնել Հայաստանին՝ կիսվելով ԵՄ-ին ինտեգրվելու փորձով։ Այդ մասին հայտնել են Վրաստանի ԱԺ մամուլի ծառայությունից։
Նա նաև նշել է Վրաստանի պատրաստակամությունը՝ իր ներդրումն ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում: