04/09/2024 20:32
Մի իշխանություն, որը 6 տարի է՝ զիջում է, ինչի՞ շուրջ կարող է թշնամու հետ համաձայնության գալ, որ բխի մեր ժողովրդի շահերից․ Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն անդրադարձել է ՀՀ գործող իշխանության այն հայտարարությանը, թե «Խաղաղության պայմանագրի» շատ կետերի շուրջ Բաքվի հետ համաձայնության են եկել։
«Իշխանությունը խոսում է 18 կետից բաղկացած «խաղաղության պայմանագրի» մասին, նշում, թե դրանցից քանիսի նկատմամբ համաձայնություն կամ մասամբ համաձայնություն կա, սակայն, տարօրինակ կերպով, ընդհանուր գծերով չի ներկայացնում փաստաթուղթը:
Մի իշխանություն, որը 6 տարի է և´ դիվանագիտությունում, և´ ռազմի դաշտում զիջում է, ինչի՞ շուրջ կարող է թշնամու հետ համաձայնության գալ, որն էլ բխի մեր ժողովրդի շահերից:
Հիմա, եթե այս տարիներին թշնամական շահեր սպասարկած իշխանությունը փոխըմբռնում ունի վերջինիս հետ, ապա դրա լավատեսական ազդակն առհասարակ հասկանալի չէ»,- սոցցանցի իր էջում գրել է Տիգրան Աբրահամյանը: