04/09/2024 09:37
«Հրապարակ». Ներքին Հանդում նոր գերեզմանոց են հիմնել, քանի որ թշնամին գրավել է նաև Ներքին Հանդի գերեզմանոցը
«Հրապարակ» թերթը գրում է. «Մշակութաբան Հայկուհի Մուրադյանն ասում է, որ Ադրբեջանի նախագահն ինքն է ղեկավարում Արցախի հայկական մշակութային և հոգևոր ժառանգության յուրացումը։ 2 թիրախ ունեն ադրբեջանցիները` մեր հերոսների արձանները, ցեղասպանության զոհերի հուշահամալիրները, առաջին ազատամարտում զոհվածների հիշատակի հուշահամալիրները և հայկական գերեզմանոցները, հատկապես՝ միջնադարյան, որոնք վկայում են, որ հայերն այստեղ ապրել են դարերով:
Եթե հիշում եք, թշնամին գրավել է նաև Սյունիքի Ներքին Հանդ բնակավայրի գերեզմանոցը, և մարդիկ ոչ միայն չեն կարողանում այցելել իրենց հանգուցյալների գերեզմաններին, այլև մահացածներին հուղարկավորել:
Երեկ մենք տեղեկացանք, որ Ներքին Հանդում նոր գերեզմանոց են հիմնել, որտեղ արդեն մեկ հուղարկավորություն կատարվել է»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում