04/09/2024 21:45
Մեդվեդևը խորհուրդ է տալիս Telegram-ին շատ չվստահել, կարևոր ու գաղտնի ինֆորմացիա չտեղադրել
Հավելվածներին, այդ թվում՝ Telegram-ին, պետք չէ վստահել ու այնտեղ կարևոր ծառայողական, պաշտոնական կամ անձնական տեղեկություններ զետեղել, ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։
«Ինչու՞ ենք մենք այդքան կենտրոնանում գաղտնագրման բանալիների և այլնի վրա։ Ես կարծում եմ՝ բոլոր նրանք, ովքեր օգտվում են Telegram-ից կամ այլ հավելվածներից, մեսենջերներից, շատ լավ հասկանում են, որ դրանցում ընդհանրապես պետք չէ տեղադրել ինչպես անձնական բնույթի զգայուն տեղեկություններ, այնպես էլ փակ, գաղտնի ինֆորմացիա։ Իսկ մնացած տեղեկությունները, եթե գտնում եք, որ կարելի է նաև ռիսկի ենթարկել, ուրեմն թքած պետք է ունենաք, թե ում մոտ են այդ հավելվածների գաղտնագրման բանալիները»,- ասել է Մեդվեդևը՝ պատասխանելով հարցին, թե կարելի՞ է արդյոք շարունակել վստահել Telegram-ին՝ դրա հիմնադիր Պավել Դուրովին Փարիզում ձերբակալելուց հետո։