04/09/2024 20:18
Ի՞նչ արժեն ՔՊ-ական պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի աներորդի Հրաչյա Հակոբյանի նոր կոշիկները և նոր ավտոմեքենան՝ «Վոլվոն»
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի աներորդի Հրաչյա Հակոբյանը հերքել է մամուլում հրապարակված տեղեկությունները, որ ինքը իր գործընկերուհիներից մեկի՝ ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանի հարսանիքին եկել է Loro Piana բարձրակարգ բրենդի չափազանց թանկարժեք՝ 1 000 դոլարանոց կոշիկներով։
Լրագրողների հետ զրույցում ՔՊ-ական պատգամավորն ասել է՝ իր կոշիկներն ավելի էժան բրենդի են, գինն էլ ավելի ցածր է, դժգոհել է նաև՝ իր մասին «սուտ լուրեր են տարածում»։
Ինչ վերաբերում է միանգամից մի քանի նոր անշարժ գույքերին և 18 միլիոն դրամանոց «Վոլվո» մակնիշի նոր ավտոմեքենային, ապա այդ ամենը, Հակոբյանի խոսքով, ինքը վարկով է գնել։
«Ունեմ վարկեր, և 600-650 000 դրամ աշխատավարձով մարում եմ վարկերս։ Վարկերս մինչև 30 կամ 25 տարով են։ Մի հատ վարկ ունեմ մեքենայի համար և ևս մեկ այլ վարկ»,- ասել է Հրաչյա Հակոբյանը։