04/09/2024 09:32
«Հրապարակ». ՔՊ-ական պատգամավորներին ծանուցել են մեկ մարդու պես ներկա լինել ուրբաթ օրվա խմբակցության նիստին
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ խմբակցության պատգամավորներին արդեն ծանուցել են՝ մեկ մարդու պես ներկա լինել ուրբաթ օրվա խմբակցության նիստին. տևական դադարից՝ ամառային արձակուրդներից հետո սա առաջին նիստն է լինելու: Նիստը կարևոր է նաև նրանով, որ երկուշաբթի կմեկնարկի խորհրդարանի աշնանային նստաշրջանը։ ՔՊ մեր աղբյուրները վստահեցնում են, որ այս պահի դրությամբ քաղաքական դաշտում թեև հարաբերական անդորր է, և թեժ աշնան մասին հայտարարություններն էլ ֆանտազիաների ժանրից են, բայց ամառային գործընթացները, մասնավորապես՝ Փաշինյանի ակտիվությունն ու կուսակցական կառույցները կարգի բերելուն միտված քայլերը հուշում են, որ քաղաքական իրադարձությունները կարող են անակնկալ զարգանալ, ուստի պետք է խորհրդարանի աշխատանքներից առաջ լավ «մարզել մկանները»։
Ի դեպ, լավատեղյակ անձինք ծիծաղում են բոլոր նրանց միամտության վրա, որոնք հույսեր են փայփայում, թե երբևէ Փաշինյանը կամովին կհրաժարվի պաշտոնից և խաղաղ ճանապարհով իշխանությունը կհանձնի որևէ այլ ուժի կամ անձի»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում