04/09/2024 11:09
Երևանում «BMW»-ն վրшերթի է ենթարկել հեծանվորդին. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց
Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, հեծանվորդի վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08:20-ի սահմաններում 28-ամյա Սերյոժա Բ.-ն, իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով Շիրակի փողոցում՝ «Վիպ» ավտոսերվիսի դիմաց, վրաերթի է ենթարկել հեծանվորդին։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է շտապօգնության բժիշկներին՝ վիրավորին, քաղաքացիների օգնությամբ, տեղափոխել «էրեբունի» բժշկական կենտրոն։
Վրաերթի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորի ինքնությունը։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։