05/09/2024 12:44
Հայաստան կժամանեն տարբեր երկրների ներկա ու նախկին պաշտոնյաներ՝ մասնակցելու «Yerevan Dialogue»-ին
ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը տեղեկացնում է, որ Երևանում առաջին դիվանագիտական «Yerevan Dialogue» մեծ ֆորումին քննարկվելու են աշխարհաքաղաքական, տնտեսական, թվային և այլ հարցեր։
Նշենք, որ ֆորումը տեղի կունենա սեպտեմբերի 9-11-ը։
Համաձայն օրակարգի՝ ֆորումին մասնակցելու են տարբեր երկրների ներկա ու նախկին պաշտոնյաներ, դիվանագետներ, այդ թվում՝ Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարը, Վրաստանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալը, Լյուքսեմբուրգ փոխվարչապետը, Լիտվայի նախկին նախագահը, Իրանի արտաքին գործերի փոխնախարարը, ինչպես նաև վերլուծական կենտրոնների ղեկավարներ։