05/09/2024 14:50
«Երևանյան երկխոսություն» միջոցառման ամբողջական ծրագիրն արդեն հասանելի է
«Երևանյան երկխոսություն» միջոցառման ամբողջական ծրագիրն արդեն հասանելի է: Այդ մասին ասված է ԱԳՆ մամուլի խոսնակի Ֆեյսբուքի էջում:
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը միջոցառմանը հանդես կգա բացման խոսքով, ինչպես նաև կմասնակցի «Հարավային Կովկասը խաչմերուկում. տրոհված լինելու և համագործակցության միջև» խորագրով պանելային քննարկմանը:
Նույն պանելային քննարկմանը կմասնակցեն նաև Լյուքսեմբուրգի և Հունգարիայի ԱԳ նախարարները, Իրանի և Վրաստանի ԱԳ նախարարների տեղակալները, Լիտվայի նախկին նախագահը: