05/09/2024 19:40
Անդրանիկ Քոչարյանը խիստ կասկածում է, որ 44-օրյա պատերազմի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցը «հնարավոր լինի» հրապարակել
«Այնպիսի մի զեկույց է ստացվել, որ շատ դժվար է ասել՝ որևէ հատված հնարավո՞ր է հրապարակել, թե ոչ», - News.am-ին ասել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով 44-օրյա պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի զեկույցին:
«Հրապարակվել է այն հատվածը, որը բաց նիտով է եղել․ և՛ Փաշինյանի բացը, և՛ Տոնոյանի բացը, բայց մնացած մասի մեջ բաներ կան, որ շատ տարիներ հրապարակման ենթակա չեն լինի: Հանձնաժողովը հավաքագրել է այդ ամենը։ Եթե ընդդիմադիրները մասնակցեին, կտեսնեին, թե ինչ ծավալի աշխատանք է տեղի ունեցել: Ես հիմա իմ ելույթի վրա եմ աշխատում, որ պետք է ներկայացնեմ ԱԺ լիագումար նիստին»,-ասել է նա՝ չհստակեցնելով, թե որ ամսին է նախատեսվում զեկույցի ներկայացումը:
«Զեկույցը պետք է ուղարկենք համապատասխան գերատեսչություններ, ստանանք նրանց կարծիքը գաղտնիության մասով, որից հետո կորոշենք, թե ինչ ենք անում զեկույցի հետ»,- ասել է Անդրանիկ Քոչարյանը։