05/09/2024 14:42
Խաղաղության պայմանագրի բանակցությունների ֆոնին Ադրբեջանի կողմից սադրանքի գնալը տեսականորեն հնարավոր է. Արման Եղոյան
Ադրբեջանի ՊՆ-ի կողմից տարածվող ապատեղեկատվությունները, թե ՀՀ ԶՈՒ-ն կրակ է բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, նպատակ ունեն ինֆորմացիոն նպաստավոր դաշտ ստեղծել իրենց կողմից հնարավոր որևէ ագրեսիվ գործողության համար, եթե քաղաքական նման որոշում ունենան. ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցին ասաց ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Արման Եղոյանը:
«Խաղաղության պայմանագրի բանակցությունների ֆոնին նման սադրանքի գնալը տեսականորեն հնարավոր է»,-ասաց նա։