05/09/2024 11:18
Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգին
Այսօր կառավարությունը հերթական նիստի ընթացքում չզեկուցվող հարցերի շարքում, ի թիվս այլ նախագծերի, հավանության արժանացրեց նաև Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը։
Սակայն այն, ըստ ՀՀ ներքին օրենսդրության, իրավական հաստատման ճանապարհ պետք է դեռ անցնի․ Սահմանադրական դատարանը պետք է փաստի կանոնակարգի դրույթների սահմանադրականության հարցը, այնուհետև այն պետք է ուղարկվի բարձրագույն օրենսդիր մարմին՝ խորհրդարան՝ վավերացման։
Կանոնակարգն ունի 7 հոդված, որոնք հիմնականում գործընթացին վերաբերող տեխնիկական տվյալներ են. ընդհանրական ձևակերպումներ, Երևանն ու Բաքուն համաձայնել են սահմանազատումն իրականացնել 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի վրա, բայց այդ համաձայնությունը վերջնական չէ, փաստաթղթում նշվում է` գործընթացը հնարավոր է հետագայում` խաղաղության համաձայնագրի ընդունումից հետո, այլ սկզբունքներով ընթանա։