05/09/2024 10:19
ԱՄՆ-ն կիսում է ԵԱՀԿ դիտորդական առաքելությունների մտահոգությունները․ Միլլերը՝ Ադրբեջանում կայացած ընտրության մասին
ԱՄՆ-ն կիսում է ԵԱՀԿ Ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների գրասենյակի մտահոգությունները՝ կապված սեպտեմբերի 1-ին Ադրբեջանում անցկացված ընտրությունների հետ, լրագրողների հետ զրույցում հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։
«Մենք կիսում ենք ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության դիտարկումներն ու մտահոգություններն Ադրբեջանում անցկացված խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ։ Ադրբեջանին կոչ ենք անում կատարել ԵԱՀԿ-ի նախկինում արված և առաջիկայում սպասվող առաջարկությունները։ Ակնկալում ենք, որ Ադրբեջանը հնարավորություն կընձեռի իր ժողովրդին իրացնել հիմնարար ազատությունները՝ համաձայն երկրի սահմանադրության և միջազգային պարտավորությունների», - հայտարարել է Միլլերը: