05/09/2024 13:05
Բոլոր պաշտոնյաներն էլ սոցիալական միջոցառումներին հավաքվում են. ՄԻՊ-ի պարզաբանումը՝ Գլխավոր դատախազի հետ վարչապետի կնոջը ուղեկցելու վերաբերյալ
Սոցիալական պաշտոնական միջոցառումներ բոլոր պետություններում տեղի են ունենում և բոլոր պաշտոնատար անձինք սոցիալական միջոցառումների ժամանակ հավաքվում են և միասին մասնակցում միջոցառումների. լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի անունից մատուցված ճաշի մասնակցությանը, պարզաբանեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։
Հիշեցնենք, որ Աննա Հակոբյանը ճաշել էր «Հաշմանդամություն ունեցող անձանց ծառայությունների հասանելիություն/փորձի փոխանակում» խորագրով միջազգային համաժողովին մասնակցելու համար Կատարից ու ԱՄԷ-ից Հայաստան ժամանած հյուրերի հետ, որի ժամանակ նրան ուղեկցել էին ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ու ՄԻՊ Անահիտ Մանասյանը։
Քննարկման առիթ էր դարձել այն, որ երկու ինստիտուտներն էլ սահմանադրական կառույցներ են ու անկախ, սակայն դրանց ղեկավարները դարձել են գործադիր ղեկավարի կնոջ ուղեկիցները:
Անահիտ Մանասյանը նշեց, որ խոսքը պաշտոնական բարեկամական ճաշի մասին է. «Ես անձնապես սոցիալական նախաձեռությունների ոչ միայն հեղինակ եմ, այլ նաև մասնակից, և հաշմանդամություն ունեցող մարդկանց հետ անձնապես սոցիալական նախաձեռնություն եմ իրականացնում»,-ասաց նա։