05/09/2024 17:23
Ղազախստանն իր քաղաքացիներին կոչ է արել լքել Ուկրաինայի տարածքը
Ղազախստանի իշխանությունները հորդորել են իրենց քաղաքացիներին լքել Ուկրաինայի տարածքը՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ Հայտարարությունը տեղադրվել է Ուկրաինայում Ղազախստանի դեսպանատան կայքում։
«Լարվածության աճի պատճառով և անվտանգության նկատառումներից ելնելով Ուկրաինայում Ղազախստանի Հանրապետության դեսպանությունը Ղազախստանի քաղաքացիներին հորդորում է դիտարկել Ուկրաինայի տարածքը լքելու հարցը։
Ուկրաինայից Ղազախստան գալու համար Ղազախստանի քաղաքացիները կարող են օգտվել ցամաքային ուղիներից՝ Լեհաստանով կամ Մոլդովայով, ապա՝ կոմերցիոն ավիաթռիչքներով շարունակել ճանապարհը»,- նշված է հայտարարությունում։