05/09/2024 10:42
Գործավորի վրա արժի և՛ ժամանակ ծախսել, և՛ փող. Փաշինյանը ծանոթացել է «Նոա օֆ Արենի» ընկերության ներդրումային ծրագրին. Տեսանյութ
Արենի համայնքի Ռինդ բնակավայրում Նիկոլ Փաշինյանն այցելել է Կառավարության աջակցությամբ «Նոա օֆ Արենի» ՍՊԸ-ի կողմից հիմնված 20 հա խաղողի ինտենսիվ այգի: Նշվել է, որ 8 տարիների ընթացքում այգիների և գործարանի հիմնման և ընթացիկ ծախսերի համար ներդրվել է մոտ 3 մլրդ դրամ։
Ընկերությունը շուկայում է իր ՆՈԱ, Արկուռի, Արևունի և ԹԱԹ ապրանքանիշերով այս պահին արտահանում է արտադրանքն ավելի քան տաս երկրներ։
Հիմնական շուկաներն են՝ ՌԴ, Եվրոպա, ԱՄՆ, Բրազիլիա։ Ընկերությունը հիմնադրվել է 2017 թ-ին։ 2017-2018 թթ․ ընկերությունն Արենի համայնքի Ռինդ և Աղավնաձոր գյուղերում գնել է 45 հա խաղողի այգի: Աշխատանքները մեկնարկել են 2019 թ.-ին։ Պետական աջակցման ծրագրի շրջանակում հիմնվել է 20 հա ինտենսիվ խաղողի այգի։ Այս նպատակով տրամադրվել է սուբսիդավորված վարկ՝ 172 մլն դրամի չափով։ 2023 թ.-ից 65 հա այգում խաղողը մշակվում է օրգանիկ եղանակով, 2025 թ․ ավարտին նախատեսվում է օրգանիկ սերտիֆիկատի ստացում։
Պետական աջակցման ծրագրի շրջանակում 65 հա այգում կաթիլային ոռոգման համակարգ ներդնելու նպատակով տրամադրվել է 99 մլն դրամ վարկ, որն այս պահի դրությամբ ամբողջովին մարվել է։
«Սա շատ կարևոր է համայնքի համար։ Այո, գործավորի վրա արժե և՛ ժամանակ ծախսել, և՛ փող»,-ասաց Փաշինյանը։