05/09/2024 21:08
Աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը զբաղեցրել է չորրորդ տեղը
Իսպանիայի Պոնտեվեդրա քաղաքում ընթացող Աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշներն ավարտել են իրենց ելույթները։
Փոխչեմպիոն է դարձել Աշոտ Խաչատրյանը, իսկ Յուրիկ Հովեյանը նվաճել է բրոնզե մեդալ։
Սեպտեմբերի 6-ին պայքարի մեջ են մտնելու ազատ ոճայինները։