06/09/2024 13:42
Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի գիտնականները կրկին բողոքում են, կարճ ժամանակով փակվեց Ազատության պողոտան (Տեսանյութ)
ԳԱԱ Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի աշխատակիցները կրկին դուրս են եկել բողոքի ակցիայի, նրանք այսօր կարճ ժամանակով փակեցին Ազատության պողոտան։
Նշենք, որ տևական ժամանակ է գիտնականները բողոքում են իրենց շենքի հարևանությամբ ընթացող շինարարությունից։ Քիմիայի ինստիտուտի հարևանությամբ՝ հենց այն տարածքում, որտեղ նախկինում ինստիտուտին պատկանող ջրավազանն է եղել, ակտիվ շինարարություն է կատարվում՝ բազմաֆունկցիոնալ բնակելի համալիր է կառուցում։
Ինստիտուտի աշխատակիցները նշում էին, որ ջրավազանը էկոլոգիական և հրդեհային անվտանգության մի շարք խնդիրներ էր լուծում և բացի այդ ինստիտուտի գործունեությունը խաթարվել է։