06/09/2024 13:11
Կանխատեսելի էր. ՔՊ-ին պատկանող Civic լրատվամիջոցի դեմ Բագրատ Սրբազանի հայցի քննությունը հետաձգվեց
ՔՊ-ին պատկանող Civic լրատվամիջոցի դեմ Բագրատ Սրբազանի հայցի քննությունը հետաձգվեց։
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի փաստաբան Աննա Փիլոսյանը խոսելով դատական նիստի հետաձգման պատճառներից, ասաց, որ պատճառաբանվել էր, որ ՔՊ ներկայացուցիչը նոր է ներգրավվել և անհրաժեշտություն ունի գործի նյութերին ծանոթանալու։
Ըստ փաստաբանի, սպասելի էր և պատասխանող կողմը ամեն կերպ փորձելու է ձգձգել գործի քննությունը, որ կարողանա ժամանակի ընթացքում հարցի վերաբերյալ հանրային հետաքրքրությունը նվազեցնել և համաչափ արձագանք չլինի արատավորող տեղեկությանը ոչ տարածվել է։
Ճշգրտող հարցին, թե ԱԱԾ հերքումը չի որոշում գործի ելքը, փաստաբանն արձագանքեց․ «Ապացուցողական մեծ հենք ստեղծում է, իմ գնահատմամբ բացառում է այդ տեղեկությունների իրականությանը համապատասխանելը, ինչը ենթադրում է հայցի բավարարում, բայց ապացույցի գնահատումը դատարանի հայեցողության տիրույթում է, և մենք պետք է սպասենք, թե դատարանը ինչպես կարձագանքի և կգնահատի այդ ապացույցը»։
Հիշեցնենք, որ ՔՊ-ին պատկանող Civic լրատվամիջոցը լուր էր հրապարակել, որով Բագրատ Սրբազանին մեղադրել էր «ԿԳԲ-ի գործակալ լինելու», «ՌԴ-ից միլիոնավոր դոլարներ ստանալու մեջ»։