06/09/2024 20:06
Սիբիրախտ․ Ինչպես է վարակվում մարդը
Սիբիրախտը կամ սիբիրյան խոցը վարակիչ հիվանդություն է, որն առաջանում է Bacillus anthracis բակտերիայից և հանդիսանում է սուր և հատկապես վտանգավոր սապրոզոոնոզ: Սիբիրախտի հարուցչը արտաքին միջավայրն է (աղտոտված հողը) և կենդանիները:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հիվանդացությունն աշխարհում գնահատում է տարեկան մինչև 2 000 դեպք։
Bacillus anthracis-ը գոյություն ունի երկու ձևով՝ վեգետատիվ և սպոր: Սպորի տեսքով բակտերիան առկա է հողում, իսկ վեգետատիվ ձևով՝ հիվանդ կենդանիների և մարդկանց օրգանիզմում։
Կենդանիներից կովերը, ոչխարները, ձիերը, այծերը, ուղտերը, խոզերը, եղնիկները առավել հակված են սիբիրախտին. նրանք վարակվում են սննդի, ջրի կամ միջատների խայթոցի միջոցով: Կենդանիների մոտ սիբիրախտի դեպքերը սովորաբար գրանցվում են ամռան և աշնան սեզոններին։
Մարդը կարող է սիբիրախտով վարակվել հիվանդ կենդանուն խնամելիս, անասուններին մորթելիս, կենդանական ծագման մթերքների հետ շփվելիս (մաշկ, կաշի, մորթի, բուրդ):
Մարդկանց մոտ սիբիրախտի նկատմամբ զգայնությունը կապված չէ տարիքի, սեռի, համակցված հիվանդությունների հետ, այլ կախված է վարակիչից և վարակի ուղուց:
Վարակվելուց մի քանի ժամ անց բակտերիաները սկսում են բազմանալ և արտազատել թույն, ինչը հանգեցնում է սիբիրախտի կարբունկուլի առաջացմանը՝ մաշկի մակերեսային շերտերի նեկրոզով և շագանակագույն-սև խոցի ձևավորմամբ։
Սիբիրախտը կարող է ունենալ տեղայնացված ձև (մաշկային, թոքային, աղիքային) կամ ընդհանրացված (վիսցերալ, սեպտիկ)՝ վարակի տարածմամբ ամբողջ մարմնով և սեպսիսի զարգացմամբ։
Ըստ ծանրության աստիճանի՝ առանձնանում են թեթև, միջին և ծանր սիբիրախտը։
Մարդկանց մոտ ինկուբացիոն շրջանը տատանվում է մի քանի ժամից մինչև 8-14 օր, միջինը՝ 2-3 օր։ Տևողությունը կախված է փոխանցման ուղուց և հարուցչի վարակիչ չափաբաժնից։ Փոխանցման կոնտակտային մեխանիզմով մաշկի ձևն առաջանում է 2-ից 14 օր ինկուբացիոն շրջանով:
Հիվանդների մեծ մասի մոտ պատշաճ և ժամանակին բուժման դեպքում հիվանդության սկզբից 4-5 օր անց թունավորման ախտանիշներն սկսում են թուլանալ և անհետանալ, բայց միայն 2-3-րդ շաբաթվա վերջում է սկսվում խոցերի էպիթելացումը:
Խոցերը մակերեսային են և արագ չորանում են, բուժվում են առանց սպիների: Հիվանդության ընթացքի ծանրությունը կապված չէ կարբունկուլի չափի հետ․ սովորաբար կախված է լինում դրա տեղակայությունից և այտուցի չափից:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ