06/09/2024 14:47
Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին
Հայաստանը ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին մասնակցելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մակարդակով, այս մասին հայտնել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։
Գագաթնաժողովը անցկացվելու է հոկտեմբերի 22-24-ը՝ Կազանում։
Դեռ օրեր առաջ ՀՀ ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը հայտարարել էր, որ Հայաստանը մասնակցելու է գագաթնաժողովին, սակայն չէր հստակեցրել, թե ինչ մակարդակով է հայկական կողմը մասնակցելու։