06/09/2024 16:10
Գրանցված ամուսնությունները ՀՀ-ում նվազում են, իսկ ամուսնալուծությունների թիվն աճում է
Գրանցված ամուսնությունները Հայաստանում շարունակում են նվազել, իսկ ամուսնալուծությունների թիվն աճում է։
Aysor.am-ի դիտարկմամբ՝ ըստ ԱՎԿ-ի՝ 2024թ. հունվար-հուլիս ամիսներին գրացվել է 8 974 ամուսնություն, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածից քիչ է 182-ով։ Հատկանշական է, որ 2022թ.-ի նույն ժամանակահատվածում 9 306 ամուսնական ակտ էր գրանցվել, որը այս տարվանից շատ էր 332-ով։
Այս տարվա 7 ամիսներին գրանցվել է 2 626 ամուսնալուծություն, որը 36-ով ավելին է նախորդ տարվանից և 49-ով ավելին՝ 2022թ-ի նույն ժամանակահատվածից։