06/09/2024 12:37
Հասանովը ստուգել է Ադրբեջանի բանակի ստորաբաժանումների մարտական պատրաստությունը Հայաստանի հետ պայմանական սահմանին. դրել է կոնկրետ խնդիրներ
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և փոխնախարար-ցամաքային զորքերի հրամանատար Հիքմեթ Միրզոևը ստուգել են Հայաստանի հետ «պայմանական սահմանի» ուղղությամբ տեղակայված ստորաբաժանումների մարտական պատրաստությունը։
Նշվում է, թե ստորաբաժանումներում բարձր մակարդակով կազմակերպվել է շուրջօրյա մարտական հերթապահություն և «շարունակական ծառայություն է իրականացվել առօրյայի կանոններին համապատասխան»։
Հասանովը համապատասխան անձանց առջև դրել է կոնկրետ խնդիրներ՝ ծառայողական ու մարտական գործողություններն ավելի լավ կազմակերպելու և զգոնությունը բարձրացնելու համար։