06/09/2024 21:38
Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն, ԵՄ-ն պայմանագիր են ստորագրել արհեստական բանականության կիրառման մասին
Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը և ԵՄ-ն ստորագրել են առաջին իրավաբանորեն պարտավորեցնող միջազգային պայմանագիրը արհեստական ինտելեկտի օգտագործման մասին, այդ մասին նշված է եվրոպական կառույցի պաշտոնական կայքում։
Շրջանակային համաձայնագիրը ստորագրել են նաև Անդորրան, Վրաստանը, Իսլանդիան, Նորվեգիան, Մոլդովան, Սան Մարինոն։
Պայմանագրով խրախուսվում են նորարարությունները, միևնույն ժամանակ այն նպատակ ունի նվազեցնել ռիսկերը, որոնք կարող է արհեստական բանականության կիրառումը ներկայացնել «մարդու իրավունքներին, ժողովրդավարությանը և օրենքի գերակայությանը»։
Փաստաթուղթը մշակվել է երկու տարվա ընթացքում, այն ստորագրած կողմերը պարտավորվում են պատասխանատվություն կրել արհեստական բանականության համակարգերի գործունեության ցանկացած վնասակար դրսևորման համար։
Պայմանագրով իրավական հիմք է ստեղծվում՝ վերաբերող արհեստական բանականության համակարգերի «ամբողջ կյանքի ցիկլին»։ Պայմանագիրը ստորագրած երկրները պարտավորվում են նաև ապահովել, որ արհեստական ինտելեկտի կիրառման բացասական այս կամ այն հետևանքից տուժածները կարողանան իրենց շահերը պաշտպանել դատարանում։