06/09/2024 20:21
Հռոմի պապը պատարագ կմատուցի Պապուա Նոր Գվինեայում
Հռոմի Ֆրանցիսկոս պապը շարունակում է իր այցը Հարավարևելյան Ասիայի և Օվկիանիայի երկրներ։ Նա այսօր Պապուա Նոր Գվինեա է այցելել։ Պապին օդանավակայանում դիմավորել են տեղի կաթոլիկ հոգևորականները, կառավարության ներկայացուցիչները։
Ինչպես հայտնում է Vatican News-ը, կիրակի Հռոմի Պապն այստեղ պատարագ է մատուցելու, կիրակնօրյա պատարագին մասնակցելու համար նախապես գրանցվել են ավելի քան 37 000 հավատացյալներ։ Պատարագի մատուցման արարողությունը տեղի է ունենալու Պապուա Նոր Գվինեայի մարաքաղաք Պորտ Մորսբիի սըր Ջոն Գիզի անվան մարզադաշտում։ Պատարագը մատուցելուց հետո Հռոմի պապն այցելելու է Վանիմո գյուղ, որը համարվում է երկրի ամենաաղքատ բնակավայրերից մեկը։
Պապուա Նոր Գվինեա այցի ընթացքում Հռոմի պապը կհանդիպի նաև խաղաղօվկիանոսյան մի շարք երկրների ղեկավարների, այդ թվում՝ Տոնգայի թագավորության և Վանուատուի կառավարությունների ղեկավարների, Նաուրուի նախագահի և Խաղաղօվկիանոսյան կղզիների ֆորումի գլխավոր քարտուղարի հետ։ Հռոմի Պապի այցն ավարտվելու է սեպտեմբերի 9-ին։ Պապուա Նոր Գվինեայից Ֆրանցիսկոս Պապը կմեկնի Արևելյան Թիմոր, ապա՝ Սինգապուր։