06/09/2024 21:11
Թրամփն ու Հարիսը իրենց նախընտրական քարոզարշավների համար մեկական միլիարդ դոլարից ավելի գումար են ծախսելու
ԱՄՆ նախագահի թեկնածու Քամալա Հարիսի նախընտրական քարոզարշավի բյուջեն օգոստոսին ավելացել է 361 միլիոն դոլարով՝ հասնելով 404 միլիոն դոլարի, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Հարիսի նախընտրական շտաբի տվյալները։ Հարիսի նախընտրական բյուջեն ավելացել է օգոստոսին տեղի ունեցած դրամահավաքների արդյունքում։ Ինչ վերաբերում է մյուս թեկնածու Դոնալդ Թրամփին, ապա նրա բյուջեն օգոստոսին 130 միլիոն դոլարով է ավելացել ու կազմել ընդհանուր՝ 295 միլիոն դոլար։
Ինչպես հայտնում է Reuters-ը, երկու թեկնածուներն էլ մտադիր են նախընտրական ամբողջ արշավի ընթացքում քարոզչության վրա ծախսել ռեկորդային գումարներ՝ գերազանցող մեկ միլիարդ դոլարը։ Ամենակարևոր միջոցառումներից մեկն է համարվում հեռուստաբանավեճը, որը նախատեսվում է անցկացնել սեպտեմբերի 10-ին։
Նշվում է նաև, որ Հարիսի թիմը միայն հեռուստատեսային գովազդի համար առաջիկա երկու ամիսներին 280 միլիոնից ավելի գումար է ծախսելու, Թրամփի թիմը 133 միլիոն դոլարի գովազդ է պատվիրել։