07/09/2024 12:23
Լոռիում բախվել են «Mercedes»-ն ու «Ford»-ը. ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ անչափահասներ, տեղափոխվել են հիվանդանոց
Սեպտեմբերի 4-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 19:10-ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ 39-ամյա Լևոն Մուրադյանի վարած «Mercedes» մակնիշի և Վրաստանի Հանրապետության քաղաքացի 54-ամյա Ռաֆաել Բաղդասարովի վարած վրացական համարանիշներով «Ford» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Լ. Մուրադյանը, նրա ուղևորներ՝ Երևանի բնակիչներ 33-ամյա Արմինե Գ.-ն, 13-ամյա Մուրադ Մ.-ն և 11-ամյա Սրբուհի Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածնեըն ընտանիքի անդամներ են։