07/09/2024 17:19
Մեդվեդև. «ԱՄՆ-ն կկործանվի քաղաքացիական պատերազմի հետևանքով»
ԱՄՆ-ն կկործանվի քաղաքացիական պատերազմի հետևանքով, դա անխուսափելի է, համոզմունք է հայտնել ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։
Նա նշել է՝ միայն իրադարձությունների այսպիսի զարգացման դեպքում Միացյալ Նահանգները կհրաժարվի Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից։
«ԽՍՀՄ-ի նկատմամբ պատժամիջոցներ էին գործում ամբողջ 20-րդ դարի ընթացքում։ Դրանք «տեղափոխվեցին» 21-րդ դար, բայց աննախադեպ ծավալով, այդ պատճառով էլ բոլորիս համար պատժամիջոցները հավերժ են, իսկ ավելի ճիշտ՝ մինչև ԱՄՆ-ի փլուզում՝ անխուսափելի քաղաքացիական պատերազմի հետևանքով։ Իզուր չէ, որ Հոլիվուդը ֆիլմեր է նկարահանում դրա մասին»,- Տելեգրամի իր ալիքում գրել է Մեդվեդևը։